Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    10.09.2013| 00:45
    ...թե Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպումից և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հայտարարությունից հետո է՛լ ավելի է սրվել ու անողոք դարձել գզվռտոցը վարչապետի աթոռի շուրջ:
  • Ասում են...

    Ասում են...

    06.09.2013| 00:26
    ...թե քրեակատարողական հիմնարկի վարչության պետ Հայկ Հարությունյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի իր տեղակալը՝ ՔԿՀ-ում երկար տարիներ աշխատած Ռաֆիկ Հովհաննիսյանը։
  • Ասում են...

    Ասում են...

    29.07.2013| 23:58
    ...թեմինչ Հովիկ Աբրահամյանը, «մանրամասնորեն սիրելով վարչապետի աթոռը», պատրաստվում է աշնանը վերջապես հասնել ու նստել սույն բաղձալից աթոռակին, դեռ առուն չթռած` էլի «հոպլա» ասելով, զի իր մունետիկները զբաղված են այդ սրբազան լուրը տարածելու գործով, Տիգրան Սարգսյանը զբաղված է աշնանը ներկայացվելիք կառավարության ձևավորմամբ:
  • Ասում են...

    Ասում են...

    26.07.2013| 00:48
    ...թե Արա Աբրահամյանի դեմ սկսված վերջին դեմարշի հետևում կանգնած են մոսկովյան հայկական բիզնես շրջանակները, որոնք ցանկանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ոչ ևս անել հայտնի գործարարին, որը նաև ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրա վստահված անձանցից մեկն է եղել նախընտրական շրջանում:
  • Ասում են...

    Ասում են...

    23.07.2013| 00:39
    ...թե վերջերս հարկային-մաքսային վարչության պետ Գագիկ Խաչատրյանին «պատկանող», արտասահմանից ներկրվող իրերի վրա եղել է, այսպես ասած, «ոսկյա կոդ»։ «Էս ոսկի՞ եք ներկրում դրսից էսքան»,- շշուկով ասել է մաքսային աշխատակիցը յուր «կողակցի» փոխադրողին:
  • Ասում են...

    Ասում են...

    19.07.2013| 02:30
    ...թե Արարատի մարզի «խալիֆա» Աբրահամյանները, մարզի գյուղվարչության պետի ձերբակալությունից հետո, որպեսզի ցույց տան, որ իրենք «ընկճված» չեն, ձերբակալված Վիրաբյանն էլ իրենց որդու և եղբոր անունը չի տալու, տարածում են, որ իրենք «Վովան» են: Իմա` հզոր են ու «զորավար» են:
  • Ասում են...

    Ասում են...

    16.07.2013| 00:41
    ...թե աշնանն սկսվելու են անչափ բուռն քաղաքական գործընթացներ: Սակայն իրականում դա իշխանության տենչող հայտնի թևի ցանկությունն ու ծրագիրն է:
  • Ասում են...

    Ասում են...

    12.07.2013| 12:17
    ...թե որքան էլ դաշնակցականները փորձում են ցույց տալ, որ իրենց շարքերում ոչինչ չի կատարվում, գործընթացները վերահսկելի են, այնուհանդերձ, ներսում տարաձայնությունները այնքան են սրվել, որ նախկին «ընկերներն» այլևս միմյանց կասկածում են կուսակցությունից արտահոսքերի, միմյանց դեմ պայքարելու մեջ:
  • Ասում են...

    Ասում են...

    02.07.2013| 00:21
    ...թե Սերժ Սարգսյանն այլևս չի հանդուրժելու ներՀՀԿ-ական «միսկրծումները»: Նրան տեղյակ են պահել, որ սեփական հավակնություններն այդպես էլ որևէ ուղղությամբ (հատկապես վարչապետական գծով) չբավարարած թևի գործն է ՀՀԿ-ի վրա հրապարակավ պայթուցիկով լի «բոչկաներ» գլորելը, Արմեն Աշոտյանից հետո` «Ես զզվում եմ Շարմազանովից» «հզոր» շարժումը:
  • Ասում են...

    Ասում են...

    28.06.2013| 13:10
    ...թե ՀՀԿ-ում «թևերի» միջև պայքարը գնալով սրվում է: «Թևերի» պայքարից այն վերածվել է «պոչերի» ու «պոզերի» պայքարի: Օֆշորի կողքին իր արդիականությունը չի կորցնում նաև երիտհանրապետականների դեմ քաղաքապետական ընտրությունների ժամանակից սկիզբ առած մենամարտը: